Եսայու մարգարեության մեկնություն 24։19

Ա. Լոպուխին

19-20․ Երկիրը կործանվում է, երկիրը ճեղքվում է, երկիրն ուժեղ ցնցվում է։ [19] Երկիրը երերում է գինովցածի նման, և օրորվում է՝ օրորոցի նման, ու երկրի անօրինությունները ծանրացել են նրա վրա, նա կընկնի, և այլևս վեր չի բարձրանա։ (Սինոդական թարգ․)
   
«Օրորոցի նման», այսինքն՝ մանկական օրորոցի կամ էլ մեծահասակների համար նախատեսված մի այնպիսի կախվող-մահճակալի նմանողությամբ, որն Արևելքում երբեմն կախում են ծառից։

«Կընկնի» – պատկերավոր արտահայտություն է։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Երկիրը շփոթի ու խռովութեան մէջ պիտի ընկնի, երկիրը պիտի տագնապի, տարակուսի եւ խոնարհուի:
(Արարատ թարգ․) Ճեղքվում-ճեղքոտվում է երկիրը, պատառվում-պատառոտվում է երկիրը, դողում-դողդողում է երկիրը։
(Գրաբար) Խռովութեամբ խռովեսցի երկիր, եւ տարակուսելով տարակուսեսցի երկիր. խոնարհեցաւ: