Եսայու մարգարեության մեկնություն 24։2

Ա. Լոպուխին

Եվ ինչ որ լինի ժողովրդի հետ, նույնը կլինի նաև քահանաների հետ, ինչ որ ծառայի հետ, ապա նույնը նաև նրա տիրոջ հետ, ինչ որ աղախնի հետ, նույնը և նրա տիկնոջ հետ, ինչ որ գնորդի, նույնը վաճառողի հետ, ինչ որ փոխ առնողին, նույնը և փոխ տվողին, ինչ որ վաշխառուին, նույնը և պարտապանին։ [2] (Սինոդական թարգ․)
   
   Չնայած հասարակական դիրքերի տարբերություններին՝  բոլոր մարդիկ կպատժվեն Աստծո կողմից։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Նոյն բախտին պիտի արժանանան ժողովուրդը եւ քահանան, ծառան եւ տէրը, աղախինը եւ տիրուհին, միմեանցից չպիտի տարբերուեն գնողն ու վաճառողը, փոխատուն եւ փոխառուն, պարտապանը եւ պարտատէրը:
(Արարատ թարգ․) Եվ ինչպես ժողովրդին, այնպես էլ քահանային կլինի, ինչպես ծառային, այնպես էլ նրա տիրոջը, ինչպես աղախնին, այնպես էլ նրա տիրուհուն, ինչպես գնորդին, այնպես էլ վաճառողին, ինչպես փոխ տվողին, այնպես էլ փոխ առնողին, ինչպես պարտատիրոջը, այնպես էլ պարտապանին։
(Գրաբար) Եւ եղիցի ժողովուրդն իբրեւ զքահանայն, եւ ծառայն իբրեւ զտէրն, եւ աղախինն իբրեւ զտիկինն: եւ եղիցի գնաւղն իբրեւ զվաճառականն, եւ փոխատուն իբրեւ զփոխառուն, եւ պարտապանն իբրեւ զպարտատէրն: