Ա. Լոպուխին
Եվ այդ օրը կլինի այսպես․ Տերը բարձունքներում կայցելի բարձունքների զորքերին, և երկրի վրա՝ երկրի թագավորներին։ [21] (Սինոդական թարգ․)
21-23-րդ համարներ։ Աստծո դատաստանը՝ սկսված լինելով երկնային զորքերից, ամբողջ ուժով կսփռվի երկնային իշխանների վրա, որոնք կենթարկվեն բանտարկության և պատժի, մինչդեռ Տերն Ինքը կթագավորի Սիոնի վրա։
«Կայցելի», այսինքն՝ «կդատի»։
«Բարձունքների զորքեր», այսինքն՝
ա) բարձրագույն, երկնային լուսատուներ,
բ) ըստ նախնիների հավատալիքների՝ այդ լուսատուներին ոգեշնչող և շարժող հոգիներ կամ էլ հրեշտակներ։
«Բարձունքների»․․․ (եբրայերեն՝ «մարամ») – նույնն է, ինչ որ երկինքը (եբրայերեն՝ «շամաիմ»)։ Այս հրեշտակները միևնույն ժամանակ նաև տարբեր թագավորությունների անտեսանելի հովանավորներ և բարեխոսներ էին նրանց համար Աստծո առջև (Դան․, գլ․ 10) և, հետևաբար, այդ երկրներում տեղի ունեցող բոլոր անկարգությունների համար Տիրոջ վերջին դատաստանի ժամանակ նախևառաջ նրա՛նք պետք է պատասխան տային։ Րաբբիներն ասում են, որ Աստված ոչ մի ժողովրդի չի հարվածում, քանի դեռ նախքան այդ չի պատժել նրանց «իշխանին», այսինքն՝ ժողովրդի հովանավոր հրեշտակին, որն այդ ժողովրդի գլխին է կուտակել Աստծո թշնամության զայրույթը (Տե՛ս. Ա․ Գլագոլեվ, «Հրեշտակների մասին աստվածաշնչյան հին կտակարանյան ուսուցում», 1900թ․, էջ 244-248։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Այն օրը Աստուած իր ձեռքը պիտի տարածի երկնային լուսատուների վրայ, իսկ երկրում՝ երկրի թագաւորների վրայ:
(Արարատ թարգ․) Այն օրը բարձունքներում Տերը կհատուցի բարձունքների զորքերին, իսկ երկրի վրա՝ երկրի թագավորներին։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ, ածցէ Աստուած ի վերայ զարդուն երկնից զձեռն իւր. եւ ի վերայ թագաւորաց երկրի` որ ի վերայ երկրի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: