Եսայու մարգարեության մեկնություն 24։23

Ա. Լոպուխին

Եվ լուսինը կկարմրի, և արևը կամաչի, երբ որ Զորությունների Տերը թագավորի Սիոն լեռան վրա ու Երուսաղեմում, և Նրա փառքը կհայտնվի Իր երեցների առջև։ [23] (Սինոդական թարգ․)
   
   Արևը և լուսինը, որոնց հնում աստվածային պաշտամունք էր մատուցվում, երկրի վրա իրենց տեղը պետք է ամոթով զիջեն ճշմարիտ Աստծուն և աշխարհի Տիրակալին։

   Սիոնը և Երուսաղեմն այստեղ մատնանշում են այն նորագույն «բնակատեղիները», որոնց մասին խոսվում է Հայտնության մեջ (21։2)։

   «Երեցների առջև»։ Մարգարեն այստեղ հիշատակում է Իսրայելի ծերերին, որոնք Սինայում տեսել են Տիրոջ փառքը (Ելք․ 24:9 և այլն)։ Հովհաննես Աստվածաբան առաքյալը հավանաբար այս տեղին ի նկատի ուներ, երբ որ խոսում էր այն երեցների մասին, որոնք նստած էին 24 գահերի վրա՝ Աստծո գահի շուրջ (Հայտն․ 4։4) 1:

--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Ու պիտի հալուի աղիւսը, կործանուի պարիսպը, քանզի Սիոնի լերան վրայ եւ Երուսաղէմում Տէրն է թագաւորելու եւ փառաւորուելու ծերերի առաջ:
(Արարատ թարգ․) Կամաչի լուսինը, կպատկառի արեգակը, երբ Սիոն լեռան վրա և Երուսաղեմում թագավորի Զորությունների Տերը, և նրա փառքը հայտնվի իր երեցների առաջ։
(Գրաբար) Եւ հալեսցի աղիւսն, եւ կործանեսցի պարիսպն. զի թագաւորեսցէ Տէր ի լերին Սիովնի եւ յԵրուսաղէմ, եւ առաջի ծերոց փառաւորեսցի: