Ա. Լոպուխին
3-4․ Վերջում երկիրն ամայացված և ամբողջովին կողոպտված է լինելու, քանի որ Տերը հայտնեց այս խոսքը։ [3] Տխրելու, տրտմելու է երկիրը, նվաղելու, տրտմելու է տիեզերքը, բարձունքները նվաղելու են երկրի ժողովրդի վրա։ (Սինոդական թարգ․)
«Հայտնեց այս խոսքը․․․, այսպես որոշեց, հրամայեց։
«Բարձունքները նվաղելու են երկրի ժողովրդի վրա» – հավանաբար ավելի ճիշտ է Condamin-ի տարբերակը՝ «երկինքը երկրի հետ միասին կմահանա»։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ամբողջովին պիտի աւերուի երկիրը, լրիւ պիտի կողոպտուի երկիրը, քանզի Տէրն իր բերանով ասաց այդ.
(Արարատ թարգ․) Երկիրն ամբողջովին կամայանա, ամբողջովին կկողոպտվի, որովհետև Տերն է ասել այս խոսքը։
(Գրաբար) Ապականելով ապականեսցի երկիր¡, եւ յափշտակութեամբ յափշտակեսցի երկիր. զի բերան Տեառն խաւսեցաւ զայս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: