Եսայու մարգարեության մեկնություն 3։2

Ա. Լոպուխին

Զորավորին ու պատերազմող մարդուն, դատավորին ու մարգարեին, գուշակին ու ծերունուն: (Սինոդական թարգ․) [2]
   
   Մարգարեին. միանշանակ ի նկատի ունի սուտ մարգարեին, ինչպես որ երևում է անմիջապես կողքին դրված հոմանիշ արտահայտությունից՝ «գուշակին» (եբր.՝ «կոսեմ»- հեթանոս կանխագուշակող):

   Ծերունուն. սա ոչ միայն ծերն է, այլ նաև ավագագույն, հարգված առաջնորդը (հմմտ. 14-րդ համարը):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) հսկային, զօրեղին եւ քաջամարտիկին, դատաւորին, մարգարէին, քննիչին եւ ծերին,
(Արարատ թարգ․) զորավորին ու պատերազմող մարդուն, դատավորին ու մարգարեին, գուշակին ու երեցին,
(Գրաբար) զհսկայն եւ զզաւրաւորն, եւ զայր պատերազմաւղ, եւ զդատաւոր, եւ զմարգարէ, եւ զքննիչ, եւ զծեր.