Ա. Լոպուխին
Իսկ ձեզ մոտ երգեր պիտի հնչեն, ինչպես որ սրբազան տոնի գիշերը, և սրտերը ուրախ պիտի լինեն, ինչպիսին է սրինգով դեպի Տիրոջ լեռը՝ Իսրայելի վեմի մոտ գնացող մարդու սիրտը։ [29] (Սինոդական թարգ․)
«Սրբազան տոնի գիշերը»։ Այստեղ մարգարեն ի նկատի ունի Զատկի տոնը (Պասեքը), որովհետև հրեաները ոչ մի ուրիշ տոն գիշերը չէին տոնում։
«Սրինգով․․․գնացող»։ Շատ հրեաներ ֆլեյտաներով կամ սրինգներով էին գնում Պասեքի տոնին։ Եվ զատկական կամ բաղարջի շաբաթվա ընթացքում երգերով և երաժշտությամբ դեպի տաճար ընթացող երթեր էին կազմակերպվում Երուսաղեմում։
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Մի՞թէ դուք հանապազ ուրախութեամբ պիտի մտնէք իմ սրբութիւնները, մի՞թէ ամէն ժամ տօնախմբութիւններով, ցնծութեամբ ու փողերով պիտի մուտք գործէք Տիրոջ լեռը՝ Իսրայէլի սուրբ Աստծու մօտ:
(Արարատ թարգ․) Ձեզ համար երգ կլինի, ինչպես սուրբ տոնակատարության գիշերը, և սրտի ուրախություն՝ դեպի Տիրոջ լեռը՝ Իսրայելի վեմի մոտ սրինգով գնացող մարդու նման։
(Գրաբար) Միթէ հանապա՞զ պարտ իցէ ձեզ ուրախութեամբ մտանել ի սրբութիւնս իմ. յամենայն ժամ տաւնիւք եւ ուրախութեամբ եւ փողո՞վք մտանել ի լեառն Տեառն` առ Աստուած սուրբն Իսրայէլի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: