Եսայու մարգարեության մեկնություն 30։3

Ա. Լոպուխին

3-5․ Սակայն փարավոնի զորությունը ձեզ համար ամոթանք կլինի, և Եգիպտոսի ստվերի տակ եղող ապաստարանը՝ անպատվություն։ [3] Որովհետև նրա իշխաններն արդեն Տայանիսում են, և նրա դեսպաններն արդեն հասել են Հանես։ Նրանք բոլորը պետք է ամաչեն այն ժողովրդի պատճառով, որից իրենք օգուտ չեն ունենալու, նրա կողմից ո՛չ օգնություն կլինի, ո՛չ էլ օգուտ, այլ միայն՝ ամոթ և խայտառակություն։ (Սինոդական թարգ․)
   
   «Իշխանները», այսինքն՝ հրեաների թագավորի պատգամաբերները։

   «Տայանիս» – տե՛ս․ 9:11։

   «Հանես» – քաղաք է միջին Եգիպտոսում (հունարեն՝ «Ανυσις, եգիպտերեն՝ «Հնես») և գտնվում է Նեղոսի կղզիներից մեկի վրա։ Վերոնշյալ երկու քաղաքները մարգարեն դիտարկում է որպես առավել ակնառու կենտրոնատեղիներ․ առաջինը (Տայանիսը) Ք․ ա․ 2-րդ հազարամյակի վերջից արդեն փարավոնների նստավայրն էր, իսկ վերջինը (Հանեսը) առաջին տեղն էր զբաղեցնում Եգիպտոսի մյուս բոլոր քաղաքների մեջ։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Բայց Փարաւոնի պաշտպանութիւնը ձեզ համար ամօթ է լինելու, իսկ եգիպտացիներին ապաւինելը՝ նախատինք.
(Արարատ թարգ․) Բայց փարավոնի պաշտպանությունը ձեզ համար ամոթ պիտի լինի, իսկ Եգիպտոսի հովանու տակ պատսպարվելը՝ նախատինք,
(Գրաբար) Եւ եղիցի ձեզ թիկունք փարաւոն յամաւթ, եւ յուսացելոց յեգիպտացիսն նախատինք: