Եսայու մարգարեության մեկնություն 34։2

Ա. Լոպուխին

Որովհետև Տիրոջ բարկությունը բոլոր ժողովուրդների վրա է, և Նրա սրտմտությունը՝ նրանց բոլոր զորքերի վրա։ Նա նզովքի է մատնել նրանց և սպանդի է արժանացրել։ [2] (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ Աստծո դատաստանի միակ առարկան մարդկությունն է։ Իսկ ահա  բանականությունից զուրկ բնությունն արդեն ընթանում է մարդու հետքերով։

   «Զորքերի վրա․․․», այսինքն՝ ոչ թե «զորքերի»՝ բառի ուղիղ իմաստով, այլ ամբոխի, մարդկանց զանգվածների վրա (հմմտ. հմր. 4-րդ)։

   «Նզովքի է մատնել» - տե՛ս Եսայի 11:15-րդ համարի մեկնությունը:

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տիրոջ զայրոյթը բոլոր ազգերին է ուղղուած, բարկութիւնը նրանց բոլոր բազմութիւնների դէմ է, որպէսզի ոչնչացնի նրանց՝ մատնելով սպանութեան.
(Արարատ թարգ․) որովհետև Տիրոջ սրտմտությունը բոլոր ազգերի վրա է, նրա զայրույթը՝ նրանց բոլոր զորքերի վրա։ Նա կործանման է մատնել նրանց, սպանդի է հանձնել։
(Գրաբար) Զի սրտմտութիւն Տեառն ի վերայ ամենայն ազգաց, եւ բարկութիւն ի վերայ ամենայն թոուց նոցա. սատակել զնոսա` եւ մատնել զնոսա ի սպանումն: