Ա. Լոպուխին
Եվ Տիրոջ կողմից փրկվածները պիտի վերադառնան, ուրախ բացականչություններով պիտի գան Սիոն, և նրանց գլխավերևում հավիտենական ուրախություն պիտի լինի։ Նրանք ուրախություն ու ցնծություն են գտնելու, և տրտմությունն ու հեծությունը վերանալու են։ [10] (Սինոդական թարգ․)
Մարգարեն այստեղ նույնպես, ամենայն հավանականությամբ, ի նկատի ունի ա՛յն ուրախությունը, որով ուրախանալու են արդարները Քրիստոսի արքայության մեջ, քանի որ մարդկանց կյանքի միայն այդ փուլի առնչությամբ կարող է օգտագործվել «հավիտենական ուրախություն» արտահայտությունը (սուրբ Հովհան Ոսկեբերան)։ Այս վերջին արտահայտությունը մատնանշում է նախնիների այն սովորույթը, համաձայն որի՝ ի նշան ուրախության և ցնծության նրանք իրենց գլուխները զարդարում էին պսակներով (դրանք իրենց գլխների վրա դնելով)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Պիտի վերադառնան ու ցնծութեամբ գան Սիոն, եւ նրանց գլխի վրայ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի, օրհնութիւն ու ցնծութիւն պիտի լինի նրանց գլխի վրայ, ուրախութիւնը պիտի դիմաւորի նրանց, ցաւը, տրտմութիւնն ու հեծութիւնը պիտի անհետանան:
(Արարատ թարգ․) Տիրոջ կողմից փրկագնվածները ետ կդառնան ու բարձրաձայն երգերով կգան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն կլինի։ Ուրախության ու ցնծության պիտի հասնեն նրանք, և տրտմությունն ու հեծությունը պիտի փախչեն։
(Գրաբար)

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: