Ա. Լոպուխին
Ես ինքս ինձ ասացի. «Իմ կյանքի օրերի կեսին հասած ես պիտի գնամ դեպի անդրաշխարհի դարպասները․ ես զրկված եմ իմ մնացած տարիներից»։ [10] (Սինոդական թարգ․)
«Իմ կյանքի օրերի կեսին». Հիվանդությունը Եզեկիային պատուհասում է նրա կյանքի 39-րդ տարում (հմմտ. Դ Թագ. 18։2 և Դ Թագ. 20:1, 6)։ Մյուսները թարգմանում են նաև այսպես՝ «հանգստի օրերին» կամ «կյանքի կեսօրին»։
«Անդրաշխարհի դարպասներ»։ Շեոլը կամ անդրաշխարհը՝ մեռյալների գտնվելու վայրը, այստեղ պատկերվում է որպես մի ամրոց, որն ամուր դարպասներ ունի։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) «Ես ասում էի, թէ երբ իմ օրերն սպառուեն, մնացած տարիներս թողած՝ ընկնելու եմ գերեզմանի դռները:
(Արարատ թարգ․) «Ես ասացի. գնալու եմ իմ օրերի կեսին, մեռելների աշխարհի դռներին եմ անցկացնելու իմ մնացած տարիները։
(Գրաբար) Ես ասացի ի վերանալ աւուրց իմոց գնացից ի դրունս դժոխոց: Թողի զմնացորդս ամաց իմոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: