Ա. Լոպուխին
15-17. Ես ի՞նչ կարող եմ ասել․ Նա ինձ ասաց և Նա էլ արեց։ Լուռ պիտի անցկացնեմ կյանքիս բոլոր տարիները՝ հիշելով հոգուս վիշտը։ [15] Ո՜վ Տեր, այդպես են ապրում, և այդ բոլորի մեջ է իմ հոգու կենդանությունը. Դու ինձ բժշկում ես և կյանք ես տալիս ինձ։ Ահա, իմ իսկ բարիքի համար խորը վիշտ եղավ ինձ, և Դու ազատեցիր իմ հոգին մահվան փոսից, իմ բոլոր մեղքերը մեջքիդ ետևը գցեցիր։ (Սինոդական թարգ․)
Եզեկիան, որպես Աստծուն ուղղված երախտագիտություն իր ստացած բժշկության համար, խոստանում է հանդարտ ապրել իր կյանքի մնացած մասը։
«Այդպես են ապրում», այսինքն՝ Բարձրյալի հենց այդպիսի գործողությունների շնորհիվ է, որ մարդիկ կենդանանում են, և Եզեկիան Տիրոջ այս հրաշալի օգնության համար իր ողջ հույսը պիտի դնի Նրա վրա։
«Բարիքի համար»- Հիվանդությունը ծառայեց հօգուտ Եզեկիայի բարոյական վսեմացման։
«Եվ Դու ազատեցիր», այսինքն՝ այն, որ Դու ազատեցիր հոգիս մահվանից, դա ապացույցն է այն բանի, որ Դու միևնույն ժամանակ նաև ներել ես իմ մեղքերը։ Անժամանակ մահն այստեղ ներկայանում է որպես պատիժ մեղքերի համար։
«Մեջքիդ ետևը գցեցիր», այսինքն՝ այնքան հեռու նետեցիր, որ դրանք այլևս չէին երևում։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) եւ ինքն էլ սահմանեց իմ բոլոր տարիները՝ ի դառնութիւն իմ անձի:
(Արարատ թարգ․) Ի՞նչ ասեմ. ինքն ինձ ասաց և ինքն էլ կատարեց. իմ բոլոր տարիներին հանդարտ պիտի ընթանամ իմ հոգու դառնության համար։
(Գրաբար) եւ ինքն կարգեաց զամենայն ամս իմ ի դառնութիւն անձին իմոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: