Ա․ Լոպուխին
Ահա՛, Տեր Աստված գալիս է զորությամբ, և Նրա բազուկը՝ իշխանությամբ։ Ահա՛, Նրա վարձքն Իր հետ է, և Նրա հատուցումը՝ Իր իսկ առաջ։ [10] (Սինոդական թարգ․)
«Ահա՛, Տեր Աստված գալիս է զորությամբ»։ Ահա՛ մարգարեական մխիթարության էությունը և Աստծո ա՛յն փառքի հայտնությունը, որի մասին խոսվում էր վերևում (5-րդ համար). Տերը գալիս է։ Սա մեզ հիշեցնում է Հովհաննես Մկրտչի հայտնի աղաղակը. «Ահա՛ Գառն Աստուծո» (Հովհ. 1:36): Նրա խոսքերում մենք նկատում ենք նաև առանձնահատուկ շեշտադրում Տիրոջ յուրատեսակ մեծության և հզորության մասին. «Իմ ետևից եկողը Ինձնից զորավոր է» (Մատթ. 3:11):
«Նրա վարձքն Իր հետ է, և Նրա հատուցումը՝ Իր իսկ առաջ»։ Այստեղ, ըստ երևույթին, մենք ականատես ենք լինում իմաստների հոմանշային զուգահեռականության։ Այս նույն արտահայտությունը քիչ հետո բառացիորեն կրկնվում է նույն մարգարեի կողմից (Ես. 62:11): Այս արտահայտության հիմնական իմաստն այն է, որ ամենակարող Տերը ոչ ոքի առաջ հաշվետու չէ. Նա և՛ առաջին «մեղավորը», և՛ վերջին Դատավորն է ամեն ինչի. «Ալֆան և օմեգան, սկիզբը և վախճանը» (Հայտ. 22:13):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) «Ահաւասիկ ձեր Աստուածը. ահա Տէրը, որ գալիս է զօրութեամբ եւ իր բազկի իշխանութեամբ. ահաւասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր աչքի առաջ են:
(Արարատ թարգ․) ահա Տեր Աստված, որ գալիս է զորությամբ. նրա բազուկն իշխում է իր համար. ահա նրա վարձն իր հետ է, և նրա հատուցումը՝ իր առջև։
(Գրաբար) Ահաւասիկ Աստուած ձեր` ահաւասիկ Տէր, Տէր գայ զաւրութեամբ եւ բազուկն տէրութեամբ իւրով. ահաւասիկ վարձք իւր ընդ իւր, եւ գործք առաջի նորա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: