Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Նա է, որ իշխաններին անիշխանութեան է դատապարտում եւ երկիրն ամայացնում,
Եվ երկիրն արարեց իբրև ոչինչ 5.
Կամ այն է ասում, թե ոչնչից է ստեղծել, կամ էլ թե՝ ստեղծել է դյուրությամբ, առանց աշխատության, այսինքն՝ խոսքով և մանավանդ՝ կամքով, համաձայն այն խոսքի, թե՝ «Ամեն ինչ, որ կամեցավ Տերը, արարեց» (46։10): Ու՞ր են նրանք, ովքեր ասում են, թե երկիրն անստեղծ է, ու վկա են բերում այն խոսքը, թե՝ «երկիրն աներևույթ էր»: Չէ՞ որ նույն Մովսեսը նախ ասաց, թե «Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. 1։1), և երբ ասում է, թե՝ ստեղծեց երկիրը, պարզ է դառնում, որ այն անստեղծ չէ, բայց և դարձյալ ասում է՝ «աներևույթ էր». որովհետև ծածկված էր ջրերի բազմությամբ, ու դեռևս լույս չկար:
Ա․ Լոպուխին
23-24․ Նա ոչնչի է վերածում իշխաններին, երկրի դատավորներին ոչինչ է դարձնում։ [23] Նրանք հազիվ տնկված, հազիվ ցանված, նրանց բունը հողի մեջ հազիվ արմատավորված, ահա՛ Նա փչեց նրանց վրա, նրանք չորացան, և փոթորիկը ծղոտի պես տարավ նրանց։ (Սինոդական թարգ․)
«Նա ոչնչի է վերածում իշխաններին, երկրի դատավորներին ոչինչ է դարձնում… Նրանք հազիվ տնկված…Նա փչեց նրանց վրա, նրանք չորացան, և փոթորիկը ծղոտի պես տարավ նրանց»։ Կեղծ աստվածներից հետո մարդկային հպարտության և պաշտամունքի երկրորդ առարկան այս աշխարհի հզորներն են՝ թագավորները, իշխանները, դատավորները և, առհասարակ, տարատեսակ տիրակալները։ Սակայն նրանք նույնպես իրենցից ոչինչ չեն ներկայացնում Աստվածային Ամենակարողության մեծության ու զորության առաջ։ Չնայած նրանց ողջ անձնապաստանությանը և հպարտությանը, բավական է Աստվածային կամքի մի փոքրիկ ալիքը, որպեսզի նրանց բոլոր գործողություններից և ջանքերից բացարձակապես ոչինչ չմնա։ Որոշ մեկնաբաններ, իհարկե ոչ առանց հիմնավորման, այստեղ տեսնում են մարգարեին ժամանակակից պատմական իրադարձությունների մասին ակնարկ՝ մասնավորապես Սենեքերիմի բանակի սարսափելի պարտությունը և վերջինիս՝ այդ պարտությանն անմիջապես հաջորդող դժբախտ մահը՝ իր իսկ որդիների կողմից մորթվելը։ Ահա այդպիսին էր արագ և անսպասելի վախճանն ամենափառապանծ Սարգոնիդներից մեկի, որը Սարգոնիդների փառքը, որ թվում էր, թե վերջնականապես ամրապնդել է այդ տոհմի դիրքերը (Վլաստով և ուրիշներ, Մեկնություններ)։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Նա է, որ իշխաններին անիշխանութեան է դատապարտում եւ երկիրն ամայացնում,
(Արարատ թարգ․) Նա է, որ իշխաններին ոչնչի է վերածում և երկրի իշխանավորներին՝ ոչնչի։
(Գրաբար) որ տայ զիշխանս յոչինչ իշխանութիւն, եւ զերկիր իբրեւ զոչինչ արար:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: