Ա. Լոպուխին
«Ով հաստատում է Իր ծառայի խոսքն ու ի կատար է ածում իր պատգամաբերների խորհուրդները: Ով Երուսաղեմին ասում է՝ «դու բնակեցվելու ես», և Հուդայի քաղաքներին՝ «դուք կառուցվելու եք...ու Ես կվերականգնեմ նրա ավերակները»: [26] (Սինոդական թարգ․)
«Ով հաստատում է Իր ծառայի խոսքը... իր պատգամաբերների խորհուրդները...» -Դատելով խոսքի ամբողջ համատեքստից՝ «խոսք» արտահայտության տակ, որը (այդ «խոսք»-ը) Տերը հաստատում կամ արդարացնում է, պետք է հասկանալ Բաբելոնյան գալիք գերության վերաբերյալ մարգարեությունը, որն իրականություն էր դառնալու դեռևս այդ սերնդի աչքի առջև: Այստեղից էլ հետևում է, որ Տիրոջ «ծառա» ասելով էլ պետք է հասկանալ Եսայի մարգարեին, որն իսկապես այդպես էր կոչվում (Ես. 20:3), իսկ «պատգամաբերներ» ասելով էլ պետք է հասկանալ մյուս բոլոր մարգարեներին, որոնք խոսում էին գերության ու դրանից վերադառնալու մասին՝ Երեմիա (Երեմ. 29:10-14), Եզեկիել (Եզեկ. 39:25-28), Հովել (Հով. 3:1), Ամոս (Ամ. 9:11-15), Աբդիու (Աբդ. 1:20), Միքիա (Միք. 4:10) և Սոփոնիա (Սոփ. 3:14-20):
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) իր ծառաների խօսքերն է հաստատում եւ արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները: Ե՛ս եմ, որ ասում եմ Երուսաղէմին, թէ՝ բնակելի՛ դարձիր, եւ Հրէաստանի քաղաքներին, թէ՝ վերստի՛ն կառուցուեցէք. եւ ես պիտի վերականգնեմ նրանց աւերակները:
(Արարատ թարգ․) ես եմ հաստատում իմ ծառայի խոսքը և իրականացնում իմ պատգամաբերների խորհուրդը. ես եմ, որ ասում եմ Երուսաղեմին. «Բնակելի պիտի դառնաս», և Հուդայի երկրի քաղաքներին. «Պիտի կառուցվեք», և նրա ավերակներին. «Պիտի վերակառուցվեք»։ Ես պիտի վերականգնեմ նրա ավերակները։
(Գրաբար) եւ հաստատէ զբանս ծառայից իւրոց. եւ զխորհուրդս հրեշտակաց իւրոց արդարացուցանէ: Ես եմ որ ասեմ ցԵրուսաղէմ թէ բնակեսջիր. եւ ցքաղաքս Հրէաստանի` թէ շինեսջիք վերստին, եւ զաւերակս նորա կանգնեցից:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: