Եսայու մարգարեության մեկնություն 46:11

Ա. Լոպուխին

Ես արևելքից՝ հեռավոր երկրից արծիվ կանչեցի՝ Իմ հրամաններն իրականացնողին։ Ես ասացի, և ինչ որ ասել եմ, իրականացնելու եմ, ինչ որ կանխորոշել եմ, դա անելու եմ։ [11] (Սինոդական թարգ․)
   
   «Ես արևելքից՝ հեռավոր երկրից արծիվ կանչեցի․․․» - Եթե ​​մինչ այս պահը մարգարեն ցանկանում էր դիպչել իր ունկնդիրների սրտերին անցյալի մասին հիշողություններ արթնացնելով, ապա այժմ նա ցանկանում է իր ունկնդիրներին զարմացնել ապագայի մասին կանխասացությամբ, կանխասացություն, որը թեև նոր չէ, բայց այնքա՜ն կարևորագույն և նշանակալից է, որ մարգարեն նման դեպքերում հաճախ է դիմում դրա օգնությանը՝ այն ներկայացնելով որպես ծանրակշիռ փաստարկ։ Իր իսկ նախախնամական ծրագրերի իրականացման համար Աստծո կողմից  Արևելքից կանչված «արծվի» կերպարի ներքո, ինչպես դա երևում է համատեքստից (Ես. 40:2, 25), հասկացվում է Կյուրոսը, որն այդպես էր կոչվում կա՛մ իր արշավանքների սրընթացության ու ուժգնության, կամ էլ ա՛յն ​​պատճառով, որ Կյուրոսի զորքի դրոշների վրա արծիվ էր պատկերված, մի իրողություն, որի մասին խոսել է նաև Քսենոփոնը (Kyroped, VIII, 1, 4):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ես արեւելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռաւոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խօսեցի ու բերի, հաստատեցի եւ կատարեցի, բերի նրան եւ դրի յաջող ճանապարհի վրայ:
(Արարատ թարգ․) Ես արևելքից կանչում եմ գիշատիչ թռչնին, հեռավոր երկրից՝ իմ խորհուրդն իրականացնող մարդուն։ Ինչ ասել եմ, կատարելու եմ, ինչ որոշել եմ, անելու եմ։
(Գրաբար) Կոչել յարեւելից թռչունս, եւ յերկրէ հեռաստանէ` վասն որոյ խորհեցայն, խաւսեցայ եւ ածի, հաստատեցի եւ արարի. ածի զնա` եւ յաջողեցի զճանապարհս նորա: