Եսայու մարգարեության մեկնություն 46:5

Ա. Լոպուխին

Ո՞ւմ եք նմանեցնում Ինձ և ո՞ւմ հետ եք Ինձ համեմատում, և ո՞ւմ հետ եք Ինձ կողք կողքի դնում, որպեսզի նմանությունը տեսնեք։ [5] (Սինոդական թարգ․)
   
   «Ո՞ւմ եք նմանեցնում Ինձ և ո՞ւմ հետ եք Ինձ համեմատում․․․» - Այս խոսքերը գրեթե բառացի կրկնությունն են նախկինում ասվածի (Ես. 40:18, 25), խոսքե՛ր, որոնք այս պարագայում արդեն իրենց համար մի նոր, դրդող շարժառիթ ունեն, այն է թե՝ ծաղրանքի ենթարկել նման թանկարժեք և այդքան պաշտելի կուռքերին:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ո՞ւմ կը նմանեցնէիք ինձ, հապա մտածեցէ՛ք, ո՛վ դուք մոլորեալներ,
(Արարատ թարգ․) Ո՞ւմ եք նմանեցնում ինձ և հավասարեցնում, ո՞ւմ հետ եք ինձ համեմատում, որ նման լինենք մենք։
(Գրաբար) Ո՞ւմ նմանեցուցէք զիս. տեսէք հնարեցարուք մոլորեալքդ: