Եսայու մարգարեության մեկնություն 47:12

Ա. Լոպուխին

«Դե մնա՛ քո կախարդությունների և քո բազմաթիվ դյութանքների մեջ, որոնցով դու զբաղվում ես քո պատանեկությունից ի վեր. գուցե կարողանաս օգնե՞լ ինքդ քեզ, գուցե կարողանաս դիմադրե՞լ»։ [12] (Սինոդական թարգ․)
   
   12-րդ համարից մինչև 15-րդ համարը՝ այդ ամբողջ վերջին հատվածը զարգացնում է միևնույն միտքը, սակայն ավելի նոր, գեղարվեստա-հեգնական եղանակով:

   «Դե մնա՛ քո կախարդությունների և քո բազմաթիվ դյութանքների մեջ»։ Այս համարը հստակորեն մատնացույց է անում վերևում ասվածին (Ես․ 47։9

   «Գուցե կարողանաս օգնե՞լ ինքդ քեզ, գուցե կարողանաս դիմադրե՞լ»։ Սա մի «անողորմ» հեգնանք է, որը հիշեցնում է Եղիա մարգարեի կողմից ցուցաբերված միևնույն ծաղրը Կարմելոսի զոհաբերության ժամանակ՝ ուղղված Հեզաբելի կռապաշտ մարգարեներին (Գ Թագ. 18:27):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Դէ հիմա մնա՛ քո դիւթութիւնների ու քո բազում կախարդութիւնների մէջ, որոնք քո մանկութիւնից սկսած սովորեցիր. գուցէ կարողանաս օգո՞ւտ քաղել, գուցէ կարողանաս ո՞ւժ առնել:
(Արարատ թարգ․) Դե մնա՛ քո կախարդությունների և քո բազում դյութությունների մեջ, որոնցով դու աշխատել ես քո մանկությունից ի վեր. գուցե կարողանաս օգուտ ձեռք բերել, գուցե և սարսափեցնես։
(Գրաբար) Աղէ` կաց դու այժմ ի դիւթութիւնս քո, եւ ի բազում կախարդութեան քում, զոր ուսար ի մանկութենէ քումմէ. եթէ կարասցե՞ն ինչ աւգտել.