Եսայու մարգարեության մեկնություն 47:13

Ա. Լոպուխին

«Դու հոգնել ես քո խորհուրդների բազմությունից. թող երկինքը քննողները, աստղագուշակները և նորալուսնով գուշակողները դուրս գան և քեզ փրկեն այն բանից, ինչ գալու է քեզ վրա»։ [13] (Սինոդական թարգ․)
   
    «Դու հոգնել ես քո խորհուրդների բազմությունից.․․» - Մոգերի սնոտիապաշտ կանխագուշակությունները երբեք էլ աչքի չեն ընկել իրենց ճշգրտությամբ և տեղիք են տվել բազմազան մեկնաբանությունների, որոնց ականջալուր լինելը որքան դժվարին, նույնքան էլ անօգուտ զբաղմունք էր (Դան. 2:2-11, 5:7-8):

   «Թող երկինքը քննողները, աստղագուշակները և նորալուսնով գուշակողները դուրս գան և քեզ փրկեն․․․» - Այս բոլոր աստղագետներն ու աստղագուշակները, ակնհայտորեն, բաբելոնյան իմաստության հանճարն էին, և այժմ մարգարեն նրանց կոչ է անում գործի դնել իրենց բոլոր ջանքերը՝ այդ դժվար պահին իրենց հայրենիքին օգնության ձեռք մեկնելու համար:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Չարչարուեցիր քո խորհուրդներով: Թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թէ ի՛նչ է գալու քո գլխին:
(Արարատ թարգ․) Դու հոգնել ես խորհուրդներիդ շատությունից. թող կանգնեն երկինքը քննողները, աստղեր զննողները, նորալուսնով գուշակողները և քեզ փրկեն այն բանից, ինչ գալու է քեզ վրա։
(Գրաբար) եթէ կարասցե՞ն կազդուրել. զի աշխատեցար ի խորհուրդս քո: Յարիցեն եւ ապրեցուսցեն զքեզ աստեղագէտքն որ նշմարեն զաստեղս երկնից. պատմեսցեն քեզ զինչ գալոց է ի վերայ քո: