Ա. Լոպուխին
«Եվ թագավորները քո խնամատարները կլինեն, և նրանց թագուհիները՝ քո դայակները. նրանք երեսնիվայր պիտի երկրպագեն քեզ, պիտի լիզեն քո ոտքերի փոշին, և դու պիտի գիտենաս, որ Ես եմ Տերը, և որ Ինձ հուսացողները չեն ամաչելու»։ [23] (Սինոդական թարգ․)
«Եվ թագավորները քո խնամատարները կլինեն, և նրանց թագուհիները՝ քո դայակները...» - Սա առաջին հերթին այն բարձրագույն պատվի խորհրդանիշն է, որը պիտի վայելեին նորկտակարանյան Եկեղեցու նորադարձ զավակները։ Սակայն այս խոսքերը զուրկ չեն նաև պարզ, պատմական իմաստից, ինչը որ մենք նկատել ենք նաև նախկինում (Ես. 49։7-րդ համարի մեկնությունը): Մասնավորաբար, այստեղ ակամայից հիշում ենք առաքելահավասար սուրբ Կոստանդին թագավորի և նրա մոր՝ սրբուհի Հեղինեի օրինակը։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Թագաւորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու եւ լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը, ու ինձ ապաւինողները չպիտի ամաչեն:
(Արարատ թարգ․) Թագավորները քո խնամատարները կլինեն, և նրանց թագուհիները՝ դայակները. նրանք երեսնիվայր պիտի երկրպագեն քեզ, պիտի լիզեն քո ոտքերի փոշին, և դու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը, և որ ինձ հուսացողները չեն ամաչելու։
(Գրաբար) Եւ եղիցին թագաւորք դայեակք քո, եւ կանայք նոցա մանկակալք քո. ի վերայ երեսաց երկրի երկիր պագանիցեն քեզ, եւ զհող ոտից քոց լիզեսցեն. եւ ծանիցես թէ ես եմ Տէր. եւ ոչ ամաչեսցեն ոյք սպասեն ինձ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: