Ա. Լոպուխին
Եվ քնար ու տավիղ, թմբուկ ու սրինգ և գինի է լինում նրանց խնջույքներին, բայց նրանք ուշադրություն չեն դարձնում Տիրոջ արածներին և Նրա ձեռքի գործերի մասին նրանք չեն խորհում: (Սինոդական թարգ․) [12]
«Քնարը» դատարկ փայտե արկղ էր, որի վերին հատվածից ձգվում էին լարերը (եբր.՝ «կիննոռ»):
«Տավիղը» փանդիռն է (եբր.՝ «նեվել»):
«Թմբուկը» ձեռքի դափը կամ դհոլն է (եբր.՝ «տոֆ»):
«Սրինգը» ֆլեյտան է (եբր.՝ «խոլիլ»):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Փողով ու թմբուկով, քնարով ու երգով գինին խմում, բայց չեն նայում Տիրոջ գործերին, նրա ձեռքի կատարածներին ուշադրութիւն չեն դարձնում:
(Արարատ թարգ․) Քնար ու տավիղ, թմբուկ ու սրինգ և գինի է լինում նրանց խնջույքներին, բայց նրանք ուշադրություն չեն դարձնում Տիրոջ արածներին, չեն տեսնում նրա ձեռքի գործը։
(Գրաբար) Փողովք եւ թմբկաւ եւ քնարաւ, եւ երգովք զգինին ըմպեն. եւ ի գործս Տեառն ոչ հային, եւ զգործս ձեռաց նորա ոչ առնուն ի միտ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: