Եսայու մարգարեության մեկնություն 5։13

Ա. Լոպուխին

Ահա թե ինչու իմ ժողովուրդը չնախատեսված կերպով գերության է մատնվում, և նրա մեծամեծները սովատանջ են լինելու, իսկ նրա հարուստները տոչորվելու են ծարավից: (Սինոդական թարգ․) [13]
   
   «Չնախատեսված կերպով». ժողովուրդը, որը ոչ մի մեղք չունի իր վրա, պետք է տանջվի այն շվայտության պատճառով, որն իրենց թույլ են տվել հարուստները:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Իմ ժողովուրդն այսուհետեւ գերութեան է մատնուելու այն պատճառով, որ չի ճանաչում Տիրոջը. հացի սովից եւ ջրի ծարաւից բազմանալու են նրանց դիակները:
(Արարատ թարգ․) Ահա թե ինչու իմ ժողովուրդը տգիտության պատճառով տարագրվում է, նրա մեծամեծները սովամահ են լինում, և նրա բազմությունը տոչորվում է ծարավից։
(Գրաբար) Այսուհետեւ ի գերութիւն մատնեցաւ ժողովուրդ իմ, վասն չճանաչելոյ նոցա զՏէր. եւ բազում եղեն դիակունք նոցա վասն սովոյ հացի եւ ծարաւոյ ջրոյ: