Ա. Լոպուխին
Եվ նա դրոշակ է բարձրացնելու հեռավոր ազգերի համար ու նրանց բերելու է երկրի ծայրերից, և ահա նրանք գալիս են արագ ու շտապ։ (Սինոդական թարգ․) [26]
«Դրոշակ է բարձրացնելու». ցույց է տալիս Հուդայի թագավորության դեմ ընթացող զորքերի հավաքման վայրը:
«Հեռավոր ազգեր». ամենայն հավանականությամբ այստեղ մարգարեն ի նկատի ունի ասորեստանցիներին և նրա հարևան ու նրա իշխանություն տակ գտնվող ժողովուրդներին:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Այսուհետեւ ազդանշան կը տայ հեռաւոր ազգերին ու նրանց կը բերի երկրի ծայրերից. եւ ահա նրանք առանց յապաղելու արագ կ՚ընթանան եւ թեթեւօրէն տեղ կը հասնեն:
(Արարատ թարգ․) Նա դրոշակ է բարձրացնելու հեռավոր ազգերի համար, սուլելու է երկրի ծայրից նրանց բերելու համար։ Եվ ահա նրանք գալիս են արագ ու շտապ։
(Գրաբար) Այսուհետեւ ամբարձցէ նշան յազգս հեռաւորս, եւ ածցէ զնոսա ի ծագաց երկրի. եւ ահա վաղվաղակի արագս ընթասցին, եւ թեթեւս հասանիցեն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: