Ա. Լոպուխին
27-29. Նրանց մեջ ո՛չ հոգնած, ո՛չ էլ անկարող որևէ մեկը չի լինելու, ո՛չ նիրհելու են և ո՛չ էլ ննջելու, ո՛չ նրանց մեջքի գոտիներն են արձակվելու, ո՛չ էլ նրանց կոշիկների կապերն են քանդվելու: [27] Նրանց նետերը սուր են, և բոլոր աղեղները՝ լարված, նրանց երիվարների սմբակները կարծր ապառաժի նման են, մարտակառքերի անիվները՝ մրրիկի նման։ Նրանց մռնչյունը նման է առյուծի մռնչյունի. նրանք մռնչում են կորյունների պես, գոչում, հափշտակում են որսը. կփախցնեն, ու չի լինի մեկը, որ ազատի։ (Սինոդական թարգ․)
Ասորեստանցիներն իրապես տարբերվում էին արշավանքների ժամանակ իրենց ցուցաբերած փութաջանությամբ և ռազմական արվեստի բոլոր հնարքներից օգտվելու կարողությամբ:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Ո՛չ քաղց են զգալու եւ ո՛չ էլ յոգնելու, ո՛չ նիրհելու են եւ ո՛չ էլ ննջելու, ո՛չ իրենց մէջքի գօտիներն են արձակելու, ո՛չ էլ իրենց կօշիկների կապերն են քանդուելու:
(Արարատ թարգ․) Նրանց մեջ մեկը չկա հոգնած, ոչ ոք չի սայթաքում, ոչ ոք չի ննջում, ոչ ոք չի քնում, ոչ մեկի մեջքի գոտին չի արձակվում, ոչ մեկի կոշիկների կապը չի կտրվում։
(Գրաբար) Ոչ քաղցիցեն, եւ ոչ վաստակեսցեն, եւ ոչ նիրհեսցեն, եւ ոչ ննջեսցեն, եւ ոչ լուծցեն զգաւտիս ի միջոյ իւրեանց, եւ ոչ հատցին խրացք կաւշկաց նոցա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: