Ա. Լոպուխին
8-9․ «Ինձ արդարացնողը մոտ է. ո՞վ է ուզում մրցել Ինձ հետ. միասին կանգնենք. ո՞վ է ուզում Ինձ դատել. թող մոտենա Ինձ»։ «Ահավասիկ, Տեր Աստված օգնում է Ինձ. ո՞վ է, որ Ինձ դատապարտելու է։ [8] Ահա, նրանք բոլորը հագուստի պես կմաշվեն, ցեցը կուտի նրանց»։ (Սինոդական թարգ․)
«Ինձ արդարացնողը մոտ է․․․Ահավասիկ, Տեր Աստված օգնում է Ինձ․․․» - Այս խոսքերով մարգարեն կարծես համեմատում է անարդար դատավորների անօրինական դատավճիռն Աստվածային Ճշմարտության հավիտենական դատավճռի հետ, Որի համար այս ժամանակավոր նվաստացումը հավերժական փառքի աղբյուր էր ինչպես Տեր Հիսուս Քրիստոսի, այնպես էլ բոլոր Նրան հավատացողների համար (Հռոմ. 1:4, Ա Տիմոթ. 3:16, Գործք 3:14 և այլ տեղիներ): Դատավարության այս պատկերի դրամատիկան խիստ բնորոշ է Եսայի մարգարեի գրքի երկու հատվածներին էլ (Ես․ 1:18, 3:13-14, 5:3, 34:5, 41:1 և այլ տեղիներ):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) քանզի մօտ է նա, ով արդարացնելու է ինձ: Ո՞վ է իմ ոսոխը, թող գայ եւ կանգնի մէջտեղը. ո՞վ է նա, որ դատապարտելու է ինձ, թող մօտենայ ինձ.
(Արարատ թարգ․) Ինձ արդարացնողը մոտ է. ո՞վ է ինձ հետ վիճում, միասին կանգնենք. ո՞վ է իմ հակառակորդը, թող մոտենա ինձ։
(Գրաբար) զի մերձ է որ արդարացուցանէ զիս: ո՞վ է ոսոխն իմ, եկեսցէ եւ կացցէ ի մէջ. եւ ո՞վ է որ դատին զիս, մերձեսցի առ իս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: