Ա. Լոպուխին
«Որովհետև այսպես է ասում Տեր Աստված․ «Իմ ժողովուրդը նախկինում գնում էր Եգիպտոս, որպեսզի այնտեղ ապրեր, և Ասորեստանը նրան զուր տեղը ճնշում էր»»։ [4] (Սինոդական թարգ․)
«Որովհետև այսպես է ասում Տեր Աստված․ «Իմ ժողովուրդը նախկինում գնում էր Եգիպտոս, որպեսզի այնտեղ ապրեր, և Ասորեստանը նրան զուր տեղը ճնշում էր։ Եվ այժմ ի՞նչ ունեմ այստեղ անելու, - ասում է Տերը, - Իմ ժողովուրդը զուր տեղն է քշվել, նրա վրա իշխողները բղավում են, - ասում է Տերը, - և անընդհատ, յուրաքանչյուր օր Իմ անունը հայհոյվում է» - Այստեղ խոսվում է այն մասին, որ պատմական Իսրայելի ո՛չ անցյալում, ո՛չ էլ ներկայում չկա այնպիսի մի բան, որը կխոսեր այդ ազգի ներքին կայունության ու կենսունակության մասին, և որը հնարավորություն կտար ենթադրելու, որ հրեաներն ինքնին զորություն ունեն իրենց մեջ։ Սակայն, ընդհակառակը, պատմությունը մեզ ուսուցանում է միայն հակադիր ծայրահեղության մասին, և այդ պատմությունը, որքան էլ որ այն լռակյաց լինի, սակայն այդուհանդերձ պերճախոս ձևով վկայում է, որ եթե այս ազգը մինչև այժմ գոյություն ունի, ապա, ակնհայտորեն, ոչ թե իր իսկ զորությամբ, այլ Աստծո՛ւ օգնականությամբ։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Իմ ժողովուրդը նախ Եգիպտացիների երկիրն իջաւ, որպէսզի իբրեւ նժդեհ ապրի այնտեղ, ապա բռնութեամբ Ասորեստան քշուեց:
(Արարատ թարգ․) Թա՛փ տուր քեզ փոշուց, վե՛ր կաց, նստի՛ր, ո՛վ գերի Երուսաղեմ, քանդի՛ր քո պարանոցի կապերը, ո՛վ Սիոնի գերի դուստր,Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Առաջ իմ ժողովուրդն իջավ Եգիպտոս՝ այնտեղ պանդխտանալու, ապա ասորեստանցին առանց պատճառի ճնշեց նրան։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. յերկիրն Եգիպտացւոց էջ ժողովուրդ իմ զառաջինն` բնակել անդ նժդեհութեամբ: եւ յԱսորեստան բռնութեամբ վարեցան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: