Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Քո Աստուածը ամէն ժամ քեզ հետ կը լինի, քո անձն ըստ ցանկութեան յագեցում կը ստանայ, եւ քո ոսկորները կը լիանան ու կը լինեն ինչպէս ջրարբի պարտէզ, ինչպէս աղբիւր, որից ջուրը չի պակասի:
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 58:7
Ա. Լոպուխին
«Եվ Տերը մշտապես քո առաջնորդը կլինի, և երաշտի ժամանակ կհագեցնի քո հոգին ու կհոզարցնի քո ոսկորները, և դու կլինես ինչպես ջրով ոռոգված այգի և ինչպես աղբյուր, որի ջրերը երբեք չեն պակասում»։ [11] (Սինոդական թարգ․)
«Եվ դու կլինես ինչպես ջրով ոռոգված այգի…» - Աստվածային շնորհների համեմատությունը չորացած հողի վրա խոնավության կենդանարար գործունեության հետ մի պատկեր է, որը շատ լավ հայտնի է ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարաններում։ Մասնավորապես, այս արտահայտությունը բառացիորեն կրկնվում է նաև Երեմիա մարգարեի գրքում (Երեմ. 31։12)։ Արդյո՞ք երկու մարգարեների կողմից էլ կիրառված այս պատկերի հիմքում ընկած չէ բազմաթիվ գետերով ոռոգվող դրախտի՝ եդեմական պարտեզի մասին զուտ պատմական հիշողությունը…. (Ծննդ․ 2։10)։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Քո Աստուածը ամէն ժամ քեզ հետ կը լինի, քո անձն ըստ ցանկութեան յագեցում կը ստանայ, եւ քո ոսկորները կը լիանան ու կը լինեն ինչպէս ջրարբի պարտէզ, ինչպէս աղբիւր, որից ջուրը չի պակասի:
(Արարատ թարգ․) Տերը քեզ մշտապես կառաջնորդի, կկշտացնի քո անձը երաշտ վայրերում, կզորացնի քո ոսկորները, և դու կլինես ջրարբի պարտեզի նման, ջրի ակի նման, որից ջուրը չի պակասի։
(Գրաբար) եւ եղիցի Աստուած քո ընդ քեզ յամենայն ժամ. եւ լցցի ըստ ցանկութեան անձին քո, եւ ոսկերք քո պարարեսցին. եւ եղիցես իբրեւ զպարտէզ ջրալից, եւ իբրեւ զաղբեւր ուստի ջուր ոչ պակասեսցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: