Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Օր օրի ինձ են փնտռում եւ ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրեւ մի ժողովուրդ, որ արդարութիւն է գործել եւ իր Աստծու իրաւունքը զանց չի առել. ահա նրանք եկել եւ իրաւունք ու արդարութիւն են որոնում: Փափագում են մերձենալ Աստծուն։
Օր օրի Ինձ են փնտրում։
Այն է կամենում ասել, որ նրանց միտքը մոլորված է կուռքերով ու մեղքերով, և նրանք կեղծավորությամբ են փնտրում:
Ա. Լոպուխին
«Նրանք ամեն օր փնտրում են Ինձ և ցանկանում են իմանալ Իմ ճանապարհները, որպես մի ժողովուրդ, որը արդարություն է գործում և չի թողնում իր Աստծո օրենքները. նրանք Ինձանից արդար դատաստանի մասին են հարցնում, ցանկանում են Աստծուն մոտենալ»։ [2] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 58:1
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Օր օրի ինձ են փնտռում եւ ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրեւ մի ժողովուրդ, որ արդարութիւն է գործել եւ իր Աստծու իրաւունքը զանց չի առել. ահա նրանք եկել եւ իրաւունք ու արդարութիւն են որոնում: Փափագում են մերձենալ Աստծուն
(Արարատ թարգ․) Բայց նրանք ամեն օր փնտրում են ինձ և ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ մի ազգի պես, որ արդարություն է գործում և իր Աստծու պատվիրանները չի լքել։ Նրանք ինձնից պահանջում են արդար իրավունք և փափագում են մոտենալ Աստծուն.
(Գրաբար) Զիս աւր ըստ աւրէ խնդրեն` եւ ճանաչել զճանապարհս իմ ցանկան, իբրեւ ժողովրդեան որոյ զարդարութիւն գործեալ իցէ, եւ զիրաւունս Աստուծոյ իւրոյ չիցէ թողեալ. արդ եկեալ խնդրեն զիրաւունս արդարութեան: Կարաւտին մերձենալ առ Աստուած,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: