Ա. Լոպուխին
14-15․ «Եվ իրավունքը հետ է նահանջել, իսկ արդարությունը կանգնել է հեռվում, քանի որ ճշմարտությունը ընկել է հրապարակում, և ազնվությունը չի կարողանում ներս մտնել»: [14] «Եվ ճշմարտությունը վերացավ, իսկ չարությունից հեռացողը վիրավորանքի է ենթարկվում։ Եվ Տերը տեսավ դա, ու Նրա աչքերին հաճելի չէր, որ իրավունք չկար»։ (Սինոդական թարգ․)
«Եվ իրավունքը հետ է նահանջել, իսկ արդարությունը կանգնել է հեռվում, քանի որ ճշմարտությունը ընկել է հրապարակում, և ազնվությունը չի կարողանում ներս մտնել» - Սա արդարության, ճշմարտության և նույնիսկ տարրական ազնվության կորստի մասին միևնույն մտքի սքանչելի, պատկերավոր արտահայտումն է։
15-րդ համարի երկրորդ կեսից մինչև 19-րդ համարի վերջը խոսվում է Աստծո ահեղ Դատաստանի մասին, որը պիտի պատուհասի Նրա բոլոր թշնամիներին, որոնք ոտնահարում են արդարությունն ու ճշմարտությունը, ընդ որում, համանմանության ուժով մարգարեի սույն միտքը հասցեագրվում է նաև Իսրայելի թշնամիներին, իսկ ահա բուն Իսրայելի համար Տերը խոստանում է ուղարկել հատուկ «Միջնորդին», այսինքն՝ Մեսիային։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Յետ վանեցինք իրաւունքը, եւ արդարութիւնը հեռացաւ մեզնից: Ճշմարտութիւնը սայթաքեց նրանց ճանապարհներից. նրանք ուղիղ ճանապարհով չկարողացան գնալ,
(Արարատ թարգ․) Հետ է քաշվել իրավունքը, արդարությունը կանգնել է հեռվում, ճշմարտությունը սայթաքում է հրապարակում, և ուղղամտությունը չի կարողանում ներս մտնել։
(Գրաբար) Յետս հարաք զիրաւունս, եւ արդարութիւն հեռացաւ ի մէնջ: Զի սպառեցաւ ի ճանապարհաց նոցա ճշմարտութիւն, եւ ընդ ուղորդն ոչ կարացին գնալ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: