Եսայու մարգարեության մեկնություն 6։11

Ա. Լոպուխին

11-12․ Եվ ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե՛ր»: Իսկ նա ասաց. «Մինչև որ քաղաքներն ավերվեն բնակիչ չլինելու, և տները՝ մարդ չլինելու պատճառով, և այդ երկիրը մնա ամայի: [11] Դրանից հետո Աստված կհեռանցնի մարդկանց, և կենդանի մնացածները կբազմանան երկրի վրա»: (Սինոդական թարգ․)
   
   Հրեա ազգի նկատմամբ Աստծո դատավճիռը հնչում է վճռական և խիստ ձևով, սակայն մարգարեն, իր ժողովրդի հանդեպ տածած սիրուց դրդված, իրեն չի կարող թույլ տալ արտահայտել այն միտքը, որ ժողովուրդը կմնա խստասրտության մեջ և, հետևաբար, մշտապես մերժված կլինի Աստծո կողմից: Տերը դրան պատասխանում է՝ ասելով, որ և՛ քաղաքները, և՛ հրեական հողերը լիովին պետք է զրկվեն բնակիչներից, որոնք էլ պետք է գերության մատնվեն: Թե որ դարաշրջանի մասին է այս խոսքը՝ դժվար է ասել: Ամենայն հավանականությամբ, Աստված մարգարեին ցույց է տալիս ընտրյալ ազգի հանդեպ իրականացվելիք Իր հետագա բոլոր դատաստանները, որոնք  պետք է ավարտվեն հռոմեացիների կողմից Երուսաղեմի կործանմամբ, ինչպես որ այս մարգարեացումը մեկնաբանում են սուրբ Բարսեղ Մեծը և Եվսեբիոս Կեսարացին 3:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ ես ասացի. «Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր»: Իսկ նա պատասխանեց. «Մինչեւ որ քաղաքներն աւերուեն բնակիչ չլինելու եւ տները՝ մարդ չլինելու պատճառով, եւ այդ երկիրը մնայ ամայի»:
(Արարատ թարգ․) Ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե՛ր իմ»։ Նա պատասխանեց. «Մինչև որ քաղաքները, բնակիչ չունենալով, կործանվեն, և տներում մարդ չլինի, և երկիրն ավերվելով ամայանա,
(Գրաբար) Եւ ասեմ. Մինչև յե՞րբ Տէր: Եւ ասէ. Մինչև աւերեսցին քաղաքք ՚ի բնակչաց, և տունք առ ՚ի չգոյէ՛ մարդկան. և մնասցէ երկիրդ աւերա՛կ: