Ա. Լոպուխին
«Լիբանանի փառքը քեզ մոտ է գալու՝ մայրին, սոսին և տոսախը միասին, որպեսզի զարդարեն Իմ սրբարանի վայրը, և Ես կփառավորեմ Իմ ոտքերի պատվանդանը»։ [13] (Սինոդական թարգ․)
«Լիբանանի փառք» արտահայտության ներքո, ինչպես երևում է հետագա համատեքստից, ենթադրվում են նրա լեռները ծածկող ընտիրագույն և ազնվագույն ծառերի տեսակները՝ մայրին և սոսին։ Այսպիսի հիշատակման ընդհանուր գաղափարը, ակնհայտորեն, Սիոնի հոգևոր փառքի ավելի պարզ և լիարժեք մատնանշումն է, ըստ որում այդ «փառք»-ին իր մասնակցությունը կունենա նաև ողջ անշունչ բնությունն իր լավագույն պարգևներով։ Որոշ մեկնաբանների տեսակետի համաձայն՝ այստեղ առավել մասնավոր, փոխաբերական նշանակությամբ ի նկատի է առնվում Խաչափայտիը, որը, ըստ եկեղեցական ավանդության, պատրաստված էր հենց այդ երեք չփտող ծառատեսակներից։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Լիբանանի փառքը դէպի քեզ է գալու՝ դափնիով, սօսիով, նոճիով ու մայրիով, որպէսզի լիապէս փառաւորեն իմ սրբարանի տեղը, եւ ես փառաւորեմ իմ ոտքերի տեղը:
(Արարատ թարգ․) Լիբանանի փառքը քեզ է գալու՝ մայրին, սոսին և տոսախը միասին՝ իմ սրբարանի տեղը զարդարելու համար. և ես իմ ոտքերի տեղը կփառավորեմ։
(Գրաբար) Եւ փառքն Լիբանանու առ քեզ եկեսցեն. սարդիւն, եւ սաւսիւ, եւ նոճով եւ մայրիւ` առհասարակ փառաւոր առնել զտեղի սրբութեան իմոյ եւ զտեղի ոտից իմոց փառաւորեցից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: