Ա. Լոպուխին
«Իսկ դուք Տիրոջ «քահանաներ» պիտի կոչվեք, մեր Աստծո «սպասավորներ» պիտի անվանվեք, ազգերի հարստությունը պիտի ուտեք և նրանց փառքով պիտի փառավորվեք»: [6] (Սինոդական թարգ․)
«Իսկ դուք Տիրոջ «քահանաներ» պիտի կոչվեք․․․» - Այս խոսքերն առաջին անգամ ողջ Իսրայելին ասվել է Աստծո կողմից՝ Սինայական ուխտի տվչության ժամանակ (Ելք 19։6): Այժմ դրանք կրկնվում են Եսայի մարգարեի կողմից կամ, ավելի ճիշտ, վերջինիս միջոցով Մեսիա՛ն է խոսում հոգևոր Իսրայելի հետ՝ արդեն Նոր Ուխտի հաստատման ժամանակաշրջանում։ Եվ, վերջապես, այդ Ուխտի գործադրման հենց սկզբում միևնույն խոսքերը ևս մեկ անգամ հաստատվում են Պետրոս առաքյալի կողմից (Ա Պետ. 2։9): Ոմանք այս խոսքերի մեջ ցանկանում են հատուկ զանազանություն գտնել իսրայելական ժողովրդի սրբազան ծառայության և նորկտակարանյան Եկեղեցու միջև, սակայն այս մոտեցումը ճիշտ չէ, երբ դիտարկում ենք հաջորդող համատեքստի հստակ ցուցումները (Ես․ 66։20-21):
«Ազգերի հարստությունը պիտի ուտեք և նրանց փառքով պիտի փառավորվեք» - Նախկինում ասված խոսքերի կրկնությունն է (Ես․ 60։5-9, 16):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչուէք, մեր Աստծու պաշտօնեաներ պիտի անուանուէք, ազգերի հարստութիւնը պիտի ուտէք եւ նրանց մեծութեամբ պիտի փառաւորուէք:
(Արարատ թարգ․) Դուք պիտի կոչվեք Տիրոջ քահանաներ, ձեզ պիտի ասեն. «Մեր Աստծու սպասավորներ»։ Դուք պիտի ուտեք ազգերի հարստությունը և պիտի պարծենաք նրանց փառքով։
(Գրաբար) Բայց դուք քահանայք Տեառն կոչեսջիք. պաշտաւնեայք Աստուծոյ մերոյ անուանեսջիք. զզաւրութիւն ազգաց կերիջիք, եւ մեծութեամբ նոցա սքանչելի լինիջիք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: