Ա. Լոպուխին
«Ձեր ամոթի փոխարեն կրկնակի բաժին պիտի ունենաք․ նախատինքի փոխարեն նրանք պիտի ցնծան իրենց բաժնի համար, որովհետև իրենց երկրում կրկնապատիկը պիտի ստանան, հավիտենական ուրախություն պիտի ունենան»: [5] (Սինոդական թարգ․)
Այստեղ խոսվում է անարգված Իսրայելի՝ երկրի վրա երբեմնի ունեցած մեծագույն պատվի և երկնքում հավիտենական փոխհատուցման արժանանալու մասին (հմմտ. Ես․ 60։15):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք եւ ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար:
(Արարատ թարգ․) «Ձեր ամոթի փոխարեն կրկնակի բաժին պիտի ունենաք. նախատինքի փոխարեն պիտի ցնծաք ձեր բաժնի համար, ուստի կրկնապատիկը պիտի ստանաք ձեր երկրում ու հավիտենական ուրախություն պիտի ունենաք։
(Գրաբար) Փոխանակ ամաւթոյ ձերոյ կրկին ուրախութիւն, եւ փոխանակ անարգանաց ձերոց ցնծութիւն. եւ ապա զերկիրն յերկրորդում ժառանգեսցեն. եւ ուրախութիւն յաւիտենից ի վերայ գլխոց նոցա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: