Ա. Լոպուխին
«Եվ նրանց սերունդները պիտի ճանաչվեն ժողովուրդների մեջ, և նրանց զավակները՝ ազգերի մեջ. բոլոր նրանց տեսնողները պիտի ճանաչեն, որ նրանք Տիրոջ կողմից օրհնված սերունդ են»: [9] (Սինոդական թարգ․)
«Եվ նրանց սերունդները պիտի ճանաչվեն ժողովուրդների մեջ, և նրանց զավակները՝ ազգերի մեջ․․․» - Եթե նախկինում հրեա ժողովուրդը աղքատ, անհայտ, նվաստացած և ճնշված է եղել այլ ժողովուրդների կողմից, ապա ժամանակի ընթացքում այդ Իսրայելի «սերունդ»-ը, նրա «հոգևոր զավակները», այսինքն՝ քրիստոնեությունը, պիտի բարձրանա ու պիտի փառավորվի: Այս ամենին ականատես լինելով՝ որևէ մեկը կասկած չի ունենա, որ այդ ժողովուրդն, իսկապես, «Տիրոջ կողմից օրհնված սերունդ է»:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Պիտի ճանաչուեն նրանց սերունդը ազգերի մէջ եւ նրանց զաւակները՝ ժողովուրդների մէջ. ամէնքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց եւ ասեն, թէ՝ «Սրանք Աստծու օրհնեալ զաւակներն են», ու ցնծութեամբ պիտի ուրախ լինեն ի Տէր:
(Արարատ թարգ․) Նրանց սերունդները պիտի ճանաչվեն ազգերի մեջ, և նրանց երանքից ծնվածները՝ ժողովուրդների մեջ. բոլոր նրանց տեսնողները պիտի ճանաչեն, որ նրանք Տիրոջ օրհնած սերունդն են։
(Գրաբար) Եւ ծանիցի ի մէջ ազգաց զաւակն նոցա, եւ ծնունդք նոցա ի մէջ ժողովրդոց: ամենեքին որ տեսանիցեն` ճանաչիցեն զնոսա` թէ սոքա են զաւակ աւրհնեալ յԱստուծոյ. եւ ուրախութեամբ ուրախ եղիցին ի Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: