Ա. Լոպուխին
«Հանուն Սիոնի չեմ լռելու և հանուն Երուսաղեմի չեմ հանգստանալու, մինչև որ այն չծագի, ինչպես լույսը, նրա արդարությունն ու նրա փրկությունը, ինչպես որ վառվող լուսատուն»: [1] (Սինոդական թարգ․)
«Հանուն Սիոնի չեմ լռելու և հանուն Երուսաղեմի չեմ հանգստանալու», - այսինքն՝ «չեմ դադարեցնելու Իմ փրկչական-նախախնամական հոգատարությունը հոգևոր Սիոնի նկատմամբ, մինչև որ չհասնեմ Իմ գործունեության նպատակին՝ նրա սրբացմանը, արդարացմանն ու փրկությանը», - մարգարեի շուրթերով ասում է հինկտակարանյան Եկեղեցու Մեսիա-Հիմնադիրը (հմմտ. միևնույն միտքն արտահայտող զուգահեռ հատվածների հետ – Ես. 42:14, 57:11): «Սիոն» և «Երուսաղեմ» բառերն այստեղ, ակնհայտորեն, կիրառվում են որպես հոմանիշներ, ինչն, առհասարակ, սովորական է Եսայիա մարգարեի համար (Ես. 2:2, 4:3-4, 31:4-5, 40:9, 41:27, 52:1 և այլ տեղիներ), ճիշտ այնպես, ինչպես որ «Հակոբ» և «Իսրայել» արտահայտությունները:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Չեմ լռի յանուն Սիոնի եւ չեմ ների յանուն Երուսաղէմի, ինչեւ չծագի նրա արդարութիւնը՝ ինչպէս լոյս, եւ չբոցավառուի նրա փրկութիւնը՝ ինչպէս փայլակ:
(Արարատ թարգ․) Հանուն Սիոնի ես չեմ լռելու, հանուն Երուսաղեմի չեմ հանգստանալու, մինչև նրա արդարությունը պայծառորեն փայլատակի, և նրա փրկությունը՝ բոցավառ ջահի պես։
(Գրաբար) Վասն Սիովնի ո՛չ լռեցից, և վասն Երուսաղեմի ո՛չ ներեցից. մինչև ծագեսցէ իբրև զլո՛յս արդարութիւն նորա, և փրկութիւն նորա իբրև փայլակն վառեսցի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: