Եսայու մարգարեության մեկնություն 62:2

Ա. Լոպուխին

«Եվ ժողովուրդները տեսնելու են քո արդարությունն ու բոլոր թագավորները՝ քո փառքը, ու քեզ կոչելու են նոր անունով, որը հնչելու է Տիրոջ շուրթերից»: [2] (Սինոդական թարգ․)
   
   «Ու քեզ կոչելու են նոր անունով…» - Հրեական աշխարհայացքի համաձայն՝ «անունը» մատնացույց է անում առարկայի բուն էությունը, և այստեղից էլ հետևում է, որ անհատի կամ մի ամբողջ ժողովրդի անվան փոփոխությունը նրանց ողջ ճակատագրի ընթացքում տեղի ունեցող մեծագուն փոփոխությունն է: Այս փոփոխությունն առնչակցելով հենց Երուսաղեմին՝ մենք, հիմնվելով համատեքստի վրա, կարող ենք կռահել, որ նրա նոր անունը լինելու է «Տիրոջ քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն» (Ես. 60:14): Իսկ եթե այն վերագրենք ամբողջ Իսրայելին կամ էլ, մասնավորապես, հենց քրիստոնյաներին՝ որպես նրա հոգևոր սերունդ, ապա մենք ստիպված կլինենք ընդունելու, որ այդ նոր անվանումը «սուրբ ժողովուրդ» կապակցությունն է (Ես. 62:12), որն ամբողջովին համապատասխանում է նորկտակարանյան վկայություններին (Հռոմ. 1:7, Ա Կորնթ. 1:2):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Հեթանոսները պիտի տեսնեն քո արդարութիւնը, թագաւորները՝ քո փառքը, եւ դու նոր անունով ես կոչուելու, որ Տէրն է անուանելու:
(Արարատ թարգ․) Ազգերը պիտի տեսնեն քո արդարությունը, և բոլոր թագավորները՝ քո փառքը. նոր անունով պիտի կոչվես, որ Տիրոջ բերանն է տալու։
(Գրաբար) Եւ տեսցե՛ն ամենայն հեթանոսք զարդարութիւն քո, և թագաւորք զփառս քո. և կոչեսցի քեզ անուն նոր, զոր Տէր բանուանեսցէ։