Ա. Լոպուխին
«Նա ասաց. «Նրանք իսկապես Իմ ժողովուրդն են, զավակներ, որոնք չեն ստում», ու Նա նրանց համար Փրկիչ եղավ»: [8] (Սինոդական թարգ․)
«Նրանք իսկապես Իմ ժողովուրդն են, զավակներ, որոնք չեն ստում» - Հաշվի առնելով մարգարեի կողմից նախկինում ասված միանգամայն հստակ խոսքերը պատմական Իսրայելի վերաբերյալ՝ «Մենք դավաճանել ու ստել ենք Տիրոջ առջև, և հեռացել ենք մեր Աստծուց, զրպարտություն և ապստամբություն ենք խոսել, մեր սրտերում սուտ խոսքեր ենք հղացել և ծնել» (Ես․ 59:13), ոչ մի հնարավորություն չկա վերոնշյած տեքստում տեսնելու հրեական ժողովրդի պատմական բնութագրումը: Դա, ակնհայտորեն, կատարյա՛լ Իսրայելի նկարագրությունն է, որը մատնանշում է, թե ինչպիսին կլիներ Աստծո ընտրյալ ժողովուրդը, եթե հավատարիմ մնար իր առանձնահատուկ դերակատարությանը: Այս խոսքերը կարելի է նաև հասկանալ միայն որպես հավաստիացում ա՛յն փաստի, որ հրեաները Բարձրյալի կողմից աստվածային ընտրության առարկան են եղել (Ելք 19:5-6), որը, կարծես թե, ծառայում է որպես «ելակետ» նաև հետագա բոլոր պատմական ցուցումների համար:
«Ու Նա նրանց համար Փրկիչ եղավ»: Եբրայեցերեն տեքստում վերջին բառն արտահայտված է «լեմոշինա» ձևով, ինչը բառացի թարգմանության պարագայում նշանակում է «Մեսիայի համար»: Այսպիսով՝ այստեղ կիրառվում է «Մեսիա» նշանակալից բառը, որը վերաբերում է Անձամբ Տիրոջը՝ Իսրայելի նախկին «դաստիարակին»:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Նա էր, որ ասաց. «Իմ ժողովուրդն իմ որդիներն են, որոնք չեն անարգի ինձ».եւ նա նրանց փրկութիւն բերեց իրենց բոլոր նեղութիւններից:
(Արարատ թարգ․) Նա ասաց. «Նրանք իրապես իմ ժողովուրդն են, որդիներ, որոնք ստություն չունեն»։ Եվ նա նրանց Փրկիչը եղավ։
(Գրաբար) եւ ասաց` եթէ ժողովուրդ իմ են որդիքն իմ, եւ ոչ անարգեսցեն զիս. եւ եղեւ նոցա ի փրկութիւն

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: