Ա. Լոպուխին
«Այս ամենից հետո պիտի զսպե՞ս քեզ, Տե՛ր, պիտի լռե՞ս և անչափ պատժե՞ս մեզ»: [12] (Սինոդական թարգ․)
«Տե՛ր, պիտի լռե՞ս և անչափ պատժե՞ս մեզ» - Սա աղոթքի ամփոփիր աղերսն է, որը շատ մոտ է Երեմիայի Ողբի վերջաբանի խոսքերին. «Մի՞թե Դու ամբողջությամբ մերժել ես մեզ ու անսահմանորեն բարկացել ես մեզ վրա (Ողբ 5:22):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Եւ այս ամենի վրայ դու աչք ես փակում, Տէ՛ր, լռութիւն ես պահում ու սաստիկ ստորացնում մեզ:
(Արարատ թարգ․) Այս ամենի վրա դու պիտի զսպե՞ս քեզ, ո՛վ Տեր, պիտի լռե՞ս և անչափ տառապեցնե՞ս մեզ։
(Գրաբար) Եւ ի վերայ ամենայնի այսորիկ անսա՞ս Տէր, եւ լռեցե՞ր. եւ խոնարհ արարեր զմեզ մինչչեւ յոյժ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: