Եսայու մարգարեության մեկնություն 65:12

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, եւ ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք եւ, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»:
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 65:11
   

Ա. Լոպուխին

«Ես ձեզ սրի եմ մատնում, ու դուք բոլորդ կխոնարհվեք մորթվելու համար, որովհետև կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք, խոսեցի, բայց դուք չլսեցիք, այլ չարիք գործեցիք Իմ աչքի առջև, և ընտրեցիք այն, ինչը Ինձ հաճելի չէր»: [12] (Սինոդական թարգ․)
   
   «Ես ձեզ սրի եմ մատնում…» - «Մատնել» բառը եբրայեցերենում արտահայտվում է «մանիտի» բառի տեսքով, այսինքն՝ այստեղ կիրառված է այն նույն «մաննա» արմատը, որն ընկած է նաև քիչ առաջ հիշատակված աստվածության՝ «Մենի»-ի հիմքում: Այսպիսի ընկալման պարագայում մենք այստեղ գործ ունենք ճշմարիտ Աստծո՝ կեղծ աստվածություններից մեկի համեմատությամբ մի խիստ հակադրության հետ, մի արտահայտչամիջոց, որի կիրառությունը, առհասարակ, համարվում է Եսայի մարգարեի գրելաոճի տարբերակիչ հատկանիշը:

   «Սրով կորստյան մատնվելը» և «մինչև գետնին խոնարհվելը»՝ որպես հատուցում Աստծո հանդեպ անհնազանդության համար, այնպիսի պատկերներ են, որոնք մեզ քաջ հայտնի են Եսայի մարգարեի գրքից (Ես. 10:4, 46:1, 50:2, 53:7, 56:4, 66:4 և այլ տեղիներ): «Եվ այդ ամենի միակ պատճառը, - կրկին շեշտում է Եսայի մարգարեն՝ Տիրոջ անունից, - անհնազանդ Իսրայելի դրսևորած վարքագիծն է» (տեʹս 2-րդ համար):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ես մատնեցից զձեզ սուր, եւ ամենեքեան կոտորեսջիք: զի կոչեցի զձեզ` եւ ոչ լուարուք. խաւսեցայ` եւ ստունգանեցէք. եւ արարէք չար առաջի իմ. եւ զոր ոչ կամէի` ընտրեցէք:
(Արարատ թարգ․) Ես ձեզ սրի կմատնեմ. դուք բոլորդ կխոնարհվեք մորթվելու համար, որովհետև կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք, խոսեցի, բայց դուք չլսեցիք, արեցիք այն, ինչն իմ աչքին չար էր, և ընտրեցիք այն, ինչը հաճելի չէր»։
(Գրաբար) Ես մատնեցից զձեզ սուր, եւ ամենեքեան կոտորեսջիք: զի կոչեցի զձեզ` եւ ոչ լուարուք. խաւսեցայ` եւ ստունգանեցէք. եւ արարէք չար առաջի իմ. եւ զոր ոչ կամէի` ընտրեցէք: