Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Այլեւս նրանք չպիտի շինեն, որ ուրիշները բնակուեն, նրանք չպիտի տնկեն, որ ուրիշներն ուտեն: Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն, նրանք երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը:
Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն։
Նախ՝ դիմում է գերիներին՝ ասելով, թե դարձից հետո ծառի նման երկայնակյաց են լինելու: Դարձյալ, կենաց ծառը Քրիստոսի Խաչն է՝ փոխանակ դրախտում եղածի, ինչպես ասում է Մովսեսը. «Կտեսնեք ձեր կյանքը՝ փայտից կախված» (Թվեր 21։9): Արդ, ասում է՝ «Իմ հավատացյալները կենաց ծառի նման մշտնջենավոր և անմահ են լինելու», իսկ «Իմ ժողովրդի» ասելով հավատացյալների նկատմամբ մտերմությունն ու սերն է ցույց տալիս:
Նրանց ձեռքի գործերը հնանալու են։
Այսինքն՝ չեն կորչելու: Նույն բանն է այստեղ երկրորդում. Աստծո օրհնյալ զավակներ են նրանք, ովքեր հավատի ու սրբության որդիներ են:
Ա. Լոպուխին
«Չեն կառուցելու, որպեսզի ուրիշը բնակվի ապրի, չեն տնկելու, որպեսզի ուրիշ մեկն ուտի, որովհետև Իմ ժողովրդի օրերը լինելու են ծառի օրերի նման, և Իմ ընտրյալները երկար ժամանակ օգտվելու են իրենց ձեռքերի ստեղծածներից»: [22] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 65:21
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Այլեւս նրանք չպիտի շինեն, որ ուրիշները բնակուեն, նրանք չպիտի տնկեն, որ ուրիշներն ուտեն: Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն, նրանք երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը:
(Արարատ թարգ․) Նրանք չեն կառուցելու, որ ուրիշը բնակվի, նրանք չեն տնկելու, որ ուրիշն ուտի, որովհետև իմ ժողովրդի օրերը ծառերի օրերի չափ պիտի լինեն, և իմ ընտրյալներն իրե՛նք պիտի վայելեն իրենց ձեռքերի գործը։
(Գրաբար) եւ մի եւս նոքա շինեսցեն` եւ այլք բնակեսցեն, եւ նոքա տնկեսցեն` եւ այլք կերիցեն: Ըստ աւուրց փայտի կենաց եղիցին աւուրք ժողովրդեան իմոյ. գործք ձեռաց նոցա հնասցին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: