Ա. Լոպուխին
«Եվ դուք պիտի տեսնեք դա, ու ձեր սրտերը պիտի ուրախանան, և ձեր ոսկորները պիտի ծաղկեն, ինչպես երիտասարդ կանաչը, և Տիրոջ ձեռքը բացվելու է Իր ծառաների առաջ, իսկ Իր թշնամիների վրա Նա բարկանալու է»: [14] (Սինոդական թարգ․)
«Եվ դուք պիտի տեսնեք դա, ու ձեր սրտերը պիտի ուրախանան, և ձեր ոսկորները պիտի ծաղկեն, ինչպես երիտասարդ կանաչը․․․» - Տիրոջ կողմից Իր Իր բոլոր հավատարիմ ծառաներին շնորհվող մխիթարության արդյունքը լինելու է այն մեծագույն ուրախությունը, որը համակելու է նրանց ամբողջ էությունը: «Ծաղկող ոսկորների» պատկերը հատկապես բնորոշ է հինկտակարանյան աստվածաշնչային աշխարհընկալմանը. ինչպես որ աղետների ու դժբախտությունների ժամանակ մարդու ոսկորները հյուծվում են ու հակվում են կոտրվելու (Սաղմ. 30:11 ու 31:33), այնպես էլ, ընդհակառակը, ուրախության, բարեկեցության և գոհունակության օրերին այդ ոսկորներն ամրանում, երիտասարդանում են ու, կարծես թե, ծաղկում են (Հոբ 21:24, Առակ. 15:30, Ես. 44:13 ու 58:11):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Պիտի տեսնէք, ու պիտի խնդան ձեր սրտերը, ձեր ոսկորները դալար խոտի պէս պիտի ծաղկեն»: Տիրոջ ձեռքը պիտի յայտնուի իր բարեպաշտներին եւ սպառնայ անհաւատներին:
(Արարատ թարգ․) Դուք պիտի տեսնեք, ձեր սրտերը պիտի ուրախանան, և ձեր ոսկորները պիտի ծաղկեն կանաչ խոտի պես»։ Տիրոջ ձեռքը պիտի ճանաչվի իր ծառաներից, և նրա ցասումը՝ նրա թշնամիների դեմ։
(Գրաբար) եւ տեսջիք եւ խնդասցեն սիրտք ձեր, եւ ոսկերք ձեր իբրեւ զդալարի զուարճասցին. եւ ծանիցի ձեռն Տեառն երկիւղածաց իւրոց, եւ սպառնասցի անհաւատիցն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: