Ա. Լոպուխին
12-13. Եվ Աքազն ասաց. «Չեմ խնդրի և չեմ փորձի Տիրոջը»: [12] Այդ ժամանակ Եսային ասաց. «Լսե՛ք դուք, ո՜վ Դավթի տուն: Մի՞թե բավական չէ ձեզ համար ժողովրդին նեղություն տալը, որ իմ Աստծուն էլ եք ուզում նեղություն տալ»: (Սինոդական թարգ․)
Վախենալով, որ մարգարեն կարող է կատարել նշանի վերաբերյալ իր խոստումը, Աքազն ըստ իր տեսակետի մի խելամիտ պատրվակով հրաժարվում է նշանից: Ամեն դեպքում, Երկրորդ օրինաց գրքից այն տեղին, որը թագավորն ի նկատի ուներ, (Բ Օր. 6:16), իր մեջ հրեաների հանդեպ հանդիմանություն էր բովանդակում այն պատճառով, քանի որ նրանք իրենք էլ հաճախ Աստծուց նշաններ կամ հրաշքներ էին պահանջում: Մարգարեն հասկանում է Աքազի տրամադրվածությունը, հասկանում է նաև այն, որ նրա համառության հարցում (որով նա ուղղակիորեն հրաժարվում էր մարգարեի խորհուրդներից) նրան աջակցում էին Դավթի տան այլ անդամները, այդ իսկ պատճառով էլ, որպես պատիժ Աքազի ու Դավթի ամբողջ տան նկատամբ, մարգարեն անձամբ է նրանց ցույց տալիս Աստծո նշանը: Աքազը և նրա մերձավորներն արդեն բավականաչափ չարաշահել էին մարդկանց համբերությունը՝ մարգարեներին հեռացնելով պետական որոշումների վրա նրանց ունեցած ամեն տեսակի ազդեցության հնարավորությունից, և այժմ էլ համարձակվում են հրաժարվել ընդունելու Տիրոջ անմիջական միջամտությունը:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Իսկ Աքազը պատասխանեց. «Չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի»:
(Արարատ թարգ․) Բայց Աքազն ասաց. «Չեմ խնդրի և Տիրոջը չեմ փորձի»։
(Գրաբար) Եւ ասէ Աքազ. ոչ խնդրեցից` եւ ոչ փորձեցից զՏէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: