Եսայու մարգարեության մեկնություն 7։20

Ա. Լոպուխին

Այդ օրը Տերը գետի այն կողմում վարձված ածելիով՝ Ասորեստանի թագավորի ձեռքով, պիտի սափրի ձեր գլուխն ու ոտքի մազերը, և անգամ պիտի խուզի ձեր մորուքը։ (Սինոդական թարգ․) [20]
   
   Մարգարեն այստեղ ցույց է տալիս, որ ասորեստանցիներն ավելի շատ վնաս կհասցնեն Հուդայի թագավորությանը, քան եգիպտացիները: Այս հատվածում մարգարեն կարծես թե ամենևին մոռանում է եգիպտացիների մասին:

   «Մազերը» ուժի և տղամարդկայնության խորհրդանիշն են:

   «Մորուքը» Արևելքի ժողովուրդների մոտ համարվում էր ամեն մի տղամարդու գրեթե սրբազան զարդարանքը, և դրանից զրկվելն ամոթալի էր համարվում:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Այդ օրը Տէրը մեծ եւ արիւնով հարբած սրով՝ գետի այն կողմում եղած Ասորեստանի թագաւորի ձեռքով պիտի սափրի նրանց գլուխն ու ոտքի մազերը, խուզի նրանց մօրուքները:
(Արարատ թարգ․) Այդ օրը Տերը վարձված ածելիով՝ գետի այն կողմում գտնվող Ասորեստանի թագավորի ձեռքով, պիտի սափրի ձեր գլուխն ու ոտքի մազերը, նաև ամբողջովին պիտի խուզի ձեր մորուքը։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ գերծցէ Տէր սրովն մեծաւ եւ արբեցելով, յայնկոյս գետոյն թագաւորին Ասորեստանեայց, զգլուխ եւ զմազ ոտից, եւ զմաւրուսն սրբեսցէ: