Եսայու մարգարեության մեկնություն 8։13

Ա. Լոպուխին

Զորությունների Տիրոջը՝ Նրա՛ն սրբացրեք, և թող Նա՛ լինի ձեր երկյուղն ու թող Նա՛ լինի ձեր զարհուրանքը: (Սինոդական թարգ․) [13]
   

   Այդ չնչին թագավորներից չէ, որ հրեաները պետք է վախենային, այլ նրանք պետք է վախենային իրենց մեծ Թագավորից՝ Տիրոջից: Նրա կամքի հետ պետք է հաշվի նստեին, քանի որ Նա իրենց ամենակարող Տիրակալն է:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Իրեն՝ Զօրութիւնների Տիրո՛ջը սրբացրէք, թող ձեր վախը Նա՛ լինի: Եթէ յոյսդ նրա վրայ դնես,
(Արարատ թարգ․) Զորությունների Տիրոջը՝ նրա՛ն սրբացրեք, և թող նա՛ լինի ձեր երկյուղն ու թող նա՛ լինի ձեր զարհուրանքը։
(Գրաբար) ԶՏէր զաւրութեանց զնոյն սուրբ արարէք, եւ նա եղիցի քեզ յերկեւղ: եւ եթէ ի նա յուսացեալ իցես,