Ա. Լոպուխին
Սիրիացիները՝ արևելքից, փղշտացիները՝ արևմուտքից. և լիաբերան պիտի հոշոտեն Իսրայելը։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։ (Սինոդական թարգ․) [12]
«Սիրիացիները»՝ Իսրայելի նախկին բարեկամները նույնպես կդառնան նրա թշնամիները:
«Փղշտացիները» Հուդայի թագավորութայն երդվյալ թշնամիներն էին (Բ Մնաց. 28:18): Պեշիթոյի թարգմանության համաձայն՝ «Եդոմը՝ արևելքից» (սիրիացիների փոխարեն) արտահայտությունն այս տեղում ընդունելի է միայն այն ենթադրությամբ, որ որ 11-րդ համարում խոսքը Հուդայի թագավորության մասին է, և միևնույն ժամանակ, ինչպես որ երևում է 12-րդ համարից, խոսքը իսրայելացիների մասին, որոնց դեմ Հուդայի թագավորության մարդիկ ոչ մի հատուկ թշնամանք չունեին:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) արեւելքից՝ ասորեստանցիներին եւ արեւմուտքից՝ յոյներին, որոնք լիաբերան կերան Իսրայէլին: Այնուամենայնիւ, նրա բարկութիւնը տեղի չտուեց, տակաւին նրա ձեռքը բարձրացած է:
(Արարատ թարգ․) Արամն արևելքից, փղշտացիները արևմուտքից լիաբերան պիտի հոշոտեն Իսրայելը։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։
(Գրաբար) զԱսորեստան յելիցն արեւու, եւ զյոյնս ի մտիցն արեւու. ոյք ուտէին զԻսրայէլ բերանալիր ամենայն բերանով: Ի վերայ այսր ամենայնի ոչ դարձաւ բարկութիւն նորա, այլ տակաւին ձեռն իւր բարձրացեալ է:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: