Ա. Լոպուխին
13-16. Բայց ժողովուրդը չի վերադառնում իրեն Հարվածողին, չի փնտրում Զորությունների Տիրոջը։ [13] Եվ Տերը մեկ օրում պիտի կտրի Իսրայելի գլուխն ու պոչը՝ արմավենու ճյուղն ու կնյունը։ Երեցներն ու պատվավորները գլուխն են, իսկ մարգարեն, որ ստություն է սովորեցնում, պոչն է։ Եվ այս ժողովրդի առաջնորդները մոլորեցնում են ժողովրդին, և նրանցից առաջնորդվողները շփոթված են: (Սինոդական թարգ․)
«Հարվածողը» Տերն է, Որն Իսրայելի թագավորության դեմ է ուղարկում ասորեստանցիներին:
«Գլուխը» օրինականորեն ժողվորդի վրա նշանակված առաջնորդներն ու ղեկավարներն են, իսկ «պոչը»՝ սուտ մարգարեները (հմմտ. 15-րդ համար), որոնք իրենք իրենց դասել են ժողովրդի առաջնորդների շարքին (Գ Թագ. 22:6; Եզ. 13:10):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ժողովուրդն էլ դարձի չեկաւ, մինչեւ չենթարկուեց հարուածի: Զօրութիւնների Տիրոջը փնտռող չեղաւ:
(Արարատ թարգ․) Ժողովուրդը չի վերադառնում իրեն հարվածողին, չի փնտրում Զորությունների Տիրոջը։
(Գրաբար) Եւ ժողովուրդն ոչ դարձաւ` մինչչեւ վիրաւորեցաւ. եւ զՏէր զաւրութեանց ոչ խնդրեցին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: