Ա. Լոպուխին
Տերը Հակոբի դեմ պատգամ ուղարկեց, և այն իջավ Իսրայելի վրա։ (Սինոդական թարգ․) [8]
Ապագայի լուսավոր պատկերից հետո մարգարեն կրկին վերադառնում է տխուր ներկային: Ինչպես Իսրայելի, այնպես էլ Հուդայի թագավորություններն արժանի էին Աստծո պատժին, այդ իսկ պատճառով էլ դժբախտությունները մեկը մյուսի հետևից պատուհասում են նրանց: Իսրայելին հատկապես շատ դժբախտություններ են պատճառելու միմյանց միջև տեղի ունեցող խժդժություններն ու վիճաբանությունները:
9:8-րդ համարով սկսվող և 10:4-րդ համարով ավարտվող մարգարեությունը հնչել է Հուդայի թագավորության դեմ իսրայելա-սիրիական արշավանքից անմիջապես հետո, որին էլ հաջորդել է Թիգլաթպալասարի արշավանքը Իսրայելի թագավորության վրա: Այդ մասին հստակ ցուցումներ են տալիս 9-րդ և 13-րդ համարները:
«Պատգամը» Աստծո վճիռն է, որն ընկնում է երկնքից, ինչպես կայծակ 5։
Հակոբն ու Իսրայելը այստեղ հազիվ թե հոմանիշներ լինեն: Այլ տեղիներում այս բառերը մատնացույց են անում ժողովրդի մի մասնիկին, մինչդեռ այստեղ «Իսրայելը» ցույց է տալիս Իսրայելի թագավորությունը, իսկ «Հակոբը»՝ Հուդայի թագավորությունը (հմմտ. Ես. 2:5, 8:17):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տէրը Յակոբի տան վրայ մահ արձակեց, բայց այն եկաւ հասաւ Իսրայէլի վրայ:
(Արարատ թարգ․) Տերը Հակոբի դեմ պատգամ ուղարկեց, և այն իջավ Իսրայելի վրա։
(Գրաբար) Մահ արձակեաց Տէր ի վերայ Յակովբայ, եկն եհաս ի վերայ Իսրայէլի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: