Եսայու մարգարեության մեկնություն 9։9

Ա. Լոպուխին

9-10. Որպեսզի իմանա ողջ ժողովուրդը՝ Եփրեմն ու Սամարիայի բնակիչները, որոնք ամբարտավանությամբ և հպարտ սրտով ասում են. [9] «Աղյուսներն ընկան, բայց մենք կկառուցենք սրբատաշ քարերով, մոլաթզենիները կտրվեցին, բայց մենք եղևնիներ կդնենք դրանց փոխարեն»: (Սինոդական թարգ․)
   
   Իր մեծամտությամբ հատկապես աչքի էր ընկնում հյուսիսային՝ Իսրայելի թագավորությունը: Աղյուսների՝ բավականին փխրուն այդ նյութի փոխարեն նրանք ցանկանում են իրենց շենքերը կառուցել թանկարժեք և դիմացկուն սրբատաշ քարերից: Պաղեստինում բավականին տարածված սոսիների կամ թզենիների փոխարեն, որոնցից պատրաստում էին գերաններ, դռներ, պատուհանների ճաղավանդակներ և աստիճաններ, նրանք ցանկանում էին օգտագործել Լիբանանից բերված մայրու ամուր փայտերը։ Այդպիսով մարգարեն, անշուշտ, խորհրդանշական կերպով ցույց է տալիս իսրայելացիների հպարտ երազանքները՝ կապված իրենց քաղաքական դիրքի վերականգնման հետ։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Թող Եփրեմի ողջ ժողովուրդը եւ Սամարիայում ապրողներն իմանան, որ հպարտութեամբ եւ ամբարտաւան սրտով խօսեցին՝ ասելով.
(Արարատ թարգ․) Պիտի իմանա ողջ ժողովուրդը՝ Եփրեմն ու Սամարիայի բնակիչները, որոնք ամբարտավանությամբ և հպարտ սրտով ասում են.
(Գրաբար) Եւ ծանիցեն ամենայն ժողովուրդն եփրեմեան` եւ որ նստինն ի Սամարիա: որ հպարտութեամբ եւ ամբարտաւանութեամբ սրտից խաւսեցան` եւ ասեն.