Երանելի Օգոստինոս
«Այն ժամանակ ես ձեզանից վերցրի ցեղապետեր, իմաստուն, շրջահայաց ու խոհեմ մարդկանց, նրանց ձեր վրա առաջնորդներ նշանակեցի՝ հազարապետեր, հարյուրապետեր, հիսնապետեր, տասնապետեր և ձեր դատավորների համար գրագիրներ»:
Այնուհետև Մովսեսը Աստծո ժողովրդի մեջ նշանակեց մարդկանց, ովքեր պարտավոր էին վերահսկել գրագիտության [տարածման գործընթացը], թեև նրանք դեռ ծանոթ չէին աստվածային Օրենքի ոչ մի տառին: Սուրբ Գիրքը նրանց անվանում է դպիրներ (grammatoeisagogous), այսինքն՝ գրագրությունը վարողներ կամ [գրագրություն մեջ մտցնողներ]. քանի որ նրանք ինչ-որ կերպ գրվածքները մտցնում էին ուսանողների սրտերը, կամ ավելի ճիշտ՝ գրվածքների մեջ էին մտցնում նրանց, ում ուսուցանում էին:
Ա. Լոպուխին
«Այն ժամանակ ես ձեզանից վերցրի ցեղապետեր, իմաստուն, շրջահայաց ու խոհեմ մարդկանց, նրանց ձեր վրա առաջնորդներ նշանակեցի՝ հազարապետեր, հարյուրապետեր, հիսնապետեր, տասնապետեր և ձեր դատավորների համար գրագիրներ»: (Սինոդական թարգ․)[15]
Տե՛ս Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն գլուխ 1:9
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ ես ձեզանից վերցրի ցեղապետներ, իմաստուն, շրջահայեաց ու խոհեմ մարդկանց, նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ եւ ձեր դատաւորների գրագիրներ:
(Արարատ թարգ․) Եվ ես ձեզանից վերցրի ձեր ցեղերի գլխավորներին՝ իմաստուն և շրջահայաց մարդկանց, և նրանց ձեզ վրա, ըստ ձեր ցեղերի, կարգեցի իշխաններ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ և զորականներ։
(Գրաբար) Եւ առի ի ձէնջ զցեղապետս ձեր, արս իմաստունս եւ հանճարեղս, եւ խորհրդականս. եւ կացուցի զնոսա ի վերայ ձեր, առաջնորդս, հազարապետս, եւ հարիւրապետս, եւ յսնապետս, եւ տասնապետս, եւ ատենադպիրս դատաւորացն ձերոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: