Ա. Լոպուխին
Դու հիմա կիմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, գնում է քո առջևից, իբրև լափող կրակ: Նա կոչնչացնի նրանց և կկոտորի նրանց քո առջև, և դու կվռնդես նրանց և շատ անմիջապես կկործանես նրանց, ինչպես որ քեզ ասել էր Տերը: (Սինոդական թարգ․)[3]
«Անմիջապես» ժամանակի պարագան այս դեպքում չի նշանակում «անհապաղ», քանի որ նման պարագայում երկրի հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչը կանխատեսվում է Բ Օրինաց գրքի 7։22 համարում: «Անմիջապես» արտահայտությունը այստեղ նշանակում է «առանց որևէ ճիգի», «առանց ժամանակ և ջանք թափելու»:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Դու այսօր կ՚իմանաս, որ քո Տէր Աստուածն ինքը, որպէս լափող կրակ, գնալու է քո առջեւից: Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո աչքի առջեւ, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապէս, ինչպէս որ ասաց քեզ Տէրը:
(Արարատ թարգ․) Արդ, իմացի՛ր այսօր, որ քո Տեր Աստվածն ի՛նքը կգնա քո առջևից որպես լափող կրակ. նա կորստյան կմատնի ու կնվաճի նրանց քո առաջ, և դու նրանց կհալածես ու շուտով կբնաջնջես, ինչպես որ Տերն ասաց քեզ։
(Գրաբար) Եւ ծանիցես այսաւր` զի տէր Աստուած քո նա է: նա ինքնին երթիցէ առաջի քո, որ Հուրն ծախիչ է. նա սատակեսցէ զնոսա. եւ նա կործանեսցէ զնոսա առաջի երեսաց քոց. եւ սատակեսցէ զնոսա եւ կորուսցէ զնոսա վաղվաղակի. որպէս եւ ասաց քեզ Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: